Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնը ողջունել է Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ նոր պատժամիջոցներ սահմանելը:
«Մենք ի սկզբանե Իրանին սկսեցինք հասկացնել, որ այն գործողությունները, որոնք առնչվում են հրթիռների մշակմանը, նախկինի նման ընկնում են պատժամիջոցների տակ։ Դա ամերիկյան վարչակազմի մոտեցումն է, ևս աջակցում եմ դրան»,- ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ միջուկային գործարքի իրագործումը չի նշանակում, որ Իրանը կարող է միջոցներ ներդնել հրթիռներ փորձարկելու վրա, որոնք կարող են ինչ-որ պահի հասնել ԱՄՆ-ի տարածք ու կրել շատ վտանգավոր զենք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ, որոնք առնչվել են Իրանի վեց քաղաքացու, Չինաստանի մեկ քաղաքացու, ինչպես նաև ԱՄԷ-ի 2 և Չինաստանի 1 ընկերության։










































