Միջազգային հարաբերությունների հարցերով ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը երկուշաբթի օրը Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարերլու վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել: Այս մասին հաղորդում է հանձնաժողովի պաշտոնական կայքը:
Զենքը կմատակարարվի գրոհայինների այն խմբավորումներին, ովքեր մարդու իրավունքներին հետևելու և ահաբեկիչների հետ կապ չունենալու վերաբերյալ մանրամասն քննություն կանցնեն: Ներկայումս ԱՄՆ-ը զենք չի տրամադրում նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին:
Օրինագիծը նախատեսում է նաև համագործակցություն գրոհայինների՝ զինպատրաստության հատուկ դասընթացներ անցնելու հարցում, անցումային շրջանում իշխանությունների հետ համագործակցելու նպատակով 250 մլն դոլար կազմող հիմնադրամի ստեղծում և պատժամիջոցներ նրանց դեմ, ովքեր Սիրիայի ներկայիս իշխանություններին զինամթերք կամ վառելանյութ կտրամադրեն:
Փաստաթուղթը հաստատվել է հանձնաժողովի, այնուհետև՝ 2 պալատների կողմից և ստորագրվել նախագահի կողմից:









































