Ոստիկանության տեսուչները ժեստերի լեզվի ուսուցման դասընթացների են հաճախում։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը: «Դա շատ օգտակար է, քանի որ, եթե ինչ-որ բան պատահի և կարիք լինի ցուցմունք վերցնել խուլ ու համրերից, ոստիկանը կարող է ապահովել առաջին շփումը»,- նշել Դուրյանը:
Նա հավելել է, որ ռեյդերի, կանխարգելիչ միջոցառումների հետ մեկտեղ ակտիվացել է դպրոցների տեսուչների աշխատանքը։ Նրանց օգնությամբ կանխվել է ավագ դպրոցի աշակերտների միջև վիճաբանության շուրջ 500 դեպք։
Լուսանկարը` PAN Photo-ի









































