Երեկ աննախադեպ բնական երևույթներ են գրանցվել Պորտուգալիայում. կարկուտն ու ձյունը քաոս են առաջացրել մայրաքաղաք Լիսաբոնի մի քանի շրջաններում:
Լիսաբոնում մի քանի տասնամյակը մեկ է ձյուն տեղում: Եվ ահա, այն էլ ապրիլին տեղացած ձյունն ու կարկուտն իսկական անակնկալ են եղել լիսաբոնցիների համար:
Որոշ շրջաններում խուճապ է առաջացել այն բանից հետո, երբ ձյան և կարկուտի շերտը կաթվածահար է արել քաղաքային տրանսպորտը, ապա հալվելով` փողոցները վերածել վարար գետերի:
Փակվել են խանութներ, կրպակներ ու սրճարաններ: Եվ սա այն դեպքում, երբ անցած շաբաթների ընթացքում Լիսաբոնում 30 աստիճանի հասնող շոգեր էին: