Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Մատս Հյումելսը, Իլկայ Գյունդողանը չեն լքելու դորտմունդյան ակումբը:
«Բացառում եմ, որ Մխիթարյանի, Հյումելսի կամ Գյունդողանի կարգի ֆուտբոլիստները կարող են լքել «Բորուսիա»-ն: Կանենք հնարավորը, որպեսզի նման բան տեղի չունենա:
Աստղ դառնալու համար պարտադիր չէ մեկնել Անգլիա: Անգլիական ֆուտբոլն արդեն այն չէ, իսկ այդ երկրի հավաքականը 50 տարի չի կարողանում հաջողության հասնել աշխարհի առաջնությունում: Ֆուտբոլիստները հիանալի գիտեն, որ խաղային գրաֆիկի խտության պատճառով Անգլիայում նրանց կարիերային կարող են խանգարել վնասվածքները»,- Bild-ը Հանս Յոահիմ Վատցկեի խոսքերը:











































