Իսրայելի հյուսիսում օդային տարածքը այսօրվանից փակ է քաղավիացիայի թռիչքների համար: Արգելքը կտևի մի քանի օր: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են Իսրայելի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում:
Ցախալում կոնկրետ պատճառը չեն նշում, սակայն տեղի դիտորդները այն կապում են Իսրայելի օդուժի՝ Սիրիայի տարածքին հասցրած հարվածների հետ: Ավելի վաղ զինվորականները Հայֆա և Ցֆատ քաղաքների շրջանում տեղադրել են հակահրթիռային «Երկաթե գմբեթ» համակարգի 2 մարտկոցներ: Ի դեպ, դրանք այն քաղաքներն են, որոնք 2006թ.-ի պատերազմի ժամանակ ենթարկվեցին լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման հարվածներին:









































