ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կկործանվի: Այս մասին հունվարի 13-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնի ազգային պաշտպանության համալսարանում ելույթի ժամանակ, գրում է TASS-ը:
«Վերջին հաշվով ԴԱԻՇ-ը կկործանվի»,- ասել է պետքարտուղարը` հավելելով, որ դա «սնապարծություն չէ», այլ իրականություն: Նա խմբավորմանը նաև «չարի մարմնավորում» է անվանել:
Քերին նշել է նաև, որ Սիրիայում հակամարտության կարգավորումը կարելի է միայն «քաղաքական որոշման, քաղաքական անցման» միջոցով` ընդգծելով, որ այդ ուղու վրա միակ խոչընդոտը Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է:










































