Հունվարի 13-ից Microsoft-ը պաշտոնապես դադարեցնում է Windows 8 օպերացիոն համակարգի սպասարկումը։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր բլոգում՝ փոխանցում է Gazeta.ru-ն։
Օգտատերերը, ովքեր չեն թարմացրել օպերացիոն համակարգն ավելի ուշ թողարկված տարբերակներով, կզրկվեն սպասարկումից, որը կոչված է վերացնելու «անցքերն» ու խոցելիությունները համակարգում։
Microsoft-ի այդ արտադրանքի սպասարկման դադարեցումը կարող է կապված լինել դրա ժողովրդականության ոչ մեծ լինելու հետ։ Ընկերությունն այդ օպերացիոն համակարգի համար թարմացումներ է թողարկել ընդամենը 3 տարի։










































