10/05 ընտրական տեղամասում ընտրություններն անցել են անարգել: Գրեթե կես ժամ էր մնացել մինչև տեղամասի փակվելուն, ինչ «Առաջին լրատվական»-ը եղավ ընտրատարածքում:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Գևորգյանն ասաց, որ մարդկանց հաճախելիությունը նորմալ է, հերթագոյացումներ չկան: 19.30-ի տվյալներով 1650 ընտրողից 950-ը կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:










































