Ռուսաստանը պատրաստ է վերականգնել նորմալ հարաբերությունները Եվրամիության հետ՝ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք վերականգնելու նորմալ փոխգործակցությունը ԵՄ պետությունների հետ»,- ասել է նա՝ Հայդարյան ֆորումի ժամանակ ելույթ ունենալիս։
«Եվրոպան մեր մոտ հարևանն է, կարևոր տնտեսական գործընկերը, մեր ապրանքաշրջանառությունը նախկինի պես հասնում է հարյուրավոր միլիարդ եվրոյի՝ չնայած ափսոսանք առաջացնող պատժամիջոցների փաստին»,- ասել է նա։










































