Ժամանակակից աշխարհում փոփոխությունների տեմպերը միայն կարագանան, և ԱՄՆ-ին անհրաժեշտ է «նորոգել» իր քաղաքական համակարգը դրանցից հետ չմնալու համար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Կոնգրեսին ուղղված «Երկրի դրության մասին» ուղերձում:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ «մենք ապրում ենք արտառոց փոփոխությունների դարաշրջանում», որոնք փոխում են հաստատված կենսակերպը: Այդ փոխակերպումները խոստանում են ոչ միայն «զարմանահրաշ բեկումներ բժշկության մեջ, այլև տնտեսական ցնցումներ», իրենց հետ բերում են ոչ միայն բարենպաստ հնարավորությունների ավելացման հնարավորություն, այլև «անհավասարության ընդլայնման» սպառնալիք, կարծում է Օբաման: Նրա խոսքով՝ «դա մեզ դուր է գալիս թե ոչ՝ այդ փոփոխությունների տեմպերը միայն կարագանան»:
Ըստ Օբամայի՝ ապագան, որին ձգտում են ամերիկացիները, որը նախատեսում է, մասնավորապես, «կենսամակարդակի բարձրացում» և «մեր երեխաների համար խաղաղ մոլորակի» ապահովում, հասանելիության սահմաններում է: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը այդ նպատականերին կկարողանա հասնել միայն «եթե մենք միասին աշխատենք», նշում է Օբաման: Նրա կանխատեսմամբ՝ այդ առաջադրանքները կլուծվեն միայն այն դեպքում, եթե «մենք կարողանանք վարել ռացիոնալ, կառուցողական դեբատներ» հասարակության ներսում: «Դա կլինի միայն այն դեպքում, եթե մենք «նորոգենք» մեր քաղաքական համակարգը»,- նշել է Օբաման:









































