«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին իր կարծիքն է հայտնել շրջանառվող լուրերի մասին, որոնց համաձայն՝ ամռանը «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Խոսեպ Գվարդիոլան:
«Ինձ չեն անհանգստացնում շրջանառվող լուրերը: Չեմ կարծում, թե Գվարդիոլան պետք է ներողություն խնդրի: Ասելու ոչինչ չունեմ:
Նույն հարցի շուրջ խոսել եմ 3-4 շաբաթ առաջ: Ես չեմ անհանգստանում իմ ապագայի համար»,- Daily Express-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:







































