Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի կարծիքով՝ թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել ընթացիկ մրցաշրջանում: Ֆուտբոլիստը նշել է, որ եզրակացություններ պետք է անել մրցաշրջանի ավարտից հետո:
«Առջևում դեռ բազմաթիվ խաղեր ունենք: Կփորձենք վերգտնել մեր լավագույն խաղը: Ֆուտբոլում կարևորն այն չէ, թե ինչպես է սկսվում մրցաշրջանն, այլ այն, թե ինչպես է այն ավարտվում»,- Marca-ն մեջբերում է Ռամոսի խոսքերը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռամոսը հայտարարել է, որ Ռաֆայել Բենիտեսին «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելը նպատակահարմար էր թիմի համար:






































