«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով՝ հարձակվող Լիոնել Մեսսին կարևոր դերակատարություն կունենա թիմում ցանկացած դեպքում:
«Մեսսին բազմակողմանի ֆուտբոլիստ է: Նա նույն հաջողությամբ կարող է նաև կենտրոնական պաշտպան լինել: Լեոն կարևոր դերակատարություն կունենա ցանկացած դեպքում:
Շատ ուրախ եմ Մեսսիի հերթական «Ոսկե գնդակ»-ի համար: Դա ապացուցում է, որ Լեոն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»,- AS-ը մեջբերում է Էնրիկեի խոսքերը:








































