Lexus ընկերությունը Դեթրոյթում ավտոսրահի շրջանակներում ներկայացրել է առաջին սերիական LC 500 սպորտքարը, գրում է CarBuzz-ը:
Ավտոմեքենան ըստ էության 2012-ին ներկայացրած LF-LC կոնցեպտուալ նախատիպի սերիական մարմնավորումն է:
Նոր Lexus-ի հիմքում GA-L հարթակն է: Թափքի ներքո այն ունի 5 լիտրանոց V8 շարժիչ` 467 ձիաուժ հզորությամբ:
Lexus LC 500-ի երկարությունը 4760 մմ է, լայնությունը` 1920 մմ, բարձրությունը` 1345 մմ:

‘










































