Այսօր 3/23 ընտրատեղամասում ընտրական գործընթացը շարունակվում էր խաղաղ մթնոլորտում: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց 3/23 ընտրատեղամասի նախագահ Սեդա Բադասյանը, առավոտյան ութից ընտրական գործընթացը սկսվել է, միջադեպեր չեն գրանցվել, իսկ մասնակցությունը նորմալ է:
Ըստ նրա՝ թեթև կուտակումներ եղել են օրվա ընթացքում, որոնց արդյունքում խնդիրներ չեն առաջացել:
Առաջարկում ենք 3/23 ընտրատեղամասում ընտրական գործընթացի մի հատվածին հետևել մեր պատրաստած տեսանյութի միջոցով:








































