Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում կայանալիք «Չելսի»-ի դեմ խաղից առաջ գովեստի խոսքեր է հղել լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հասցեին:
«Լեմպարդը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Եթե նրան հաջողվի «Չելսի»-ում խփած գոլերի թիվը հասցնել 202-ի, ապա դա անհավանական նվաճում կլինի նրա համար: Չեմ կարծում, որ այդ ակումբում կլինի կիսապաշտպան, ով նման ցուցանիշ կունենա:
Լեմպարդի ելույթներին հետևում էի դեռ այն ժամանակ, երբ նա շատ երիտասարդ էր և հանդես էր գալիս «Վեսթ Հեմ»-ում:
Հնարավոր է՝ զղջում եմ, որ ձեռք չբերեցի նրա տրանսֆերը: Որտեղի՞ց պետք է գտնեմ կիսապաշտպան, ով ավելի քան 200 գոլ կխփի»,- The Sun-ի հետ զրույցում ասել է Ֆերգյուսոնը:








































