Քիչ առաջ Երևանի 9/11 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ միասին: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է զարգացող, ավելի հարմարավետ Երևանի համար,:
«Ընտրել եմ այն քաղաքական ուժին, ով պատկերացնում է Երևանի քաղաքապետին և քաղաքապետարանի դերն ու նշանակությունը»,-Henaran.am-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ նախագահը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում «Հանրապետական» կուսակցության աշխատանքը, նախագահն ասել է, որ գնահատականներ տալու ժամանակը չի: «Գնահատականները կտրվեն ժամը 8-ից հետո: Իսկ ինչպես է օրվա ընթացքում հետևելու քվեարկության ընթացքին, նախագահը չպատասխանեց:
Լուսանկարները՝ PanARMENIAN Photo-ի









































