Հազարավոր մարդիկ Լոնդոնի փողոցներում ողջունեցին նորապսակներ արքայազն Ուիլյամին և նրա կնոջը` Քեյթ Միդլթոնին: Այսուհետ Քեմբրիջի դուքսը և դքսուհին գեղեցիկ կառքով անցան Լոնդոնի փողոցներով` ողջունելով հավաքված բրիտանացիներին և քաղաքի հյուրերին:
Իրենց ընտանիքների անդամների հետ նրանք դուրս եկան Բուքինգհեմյան պալատի պատշգամբ, ամուսնանալուց հետո առաջին անգամ համբուրվեցին, այնուհետ կրկին ողջունեցին մի քանի տասնյակ հազար մարդու, որոնք հավաքվել էին հարակից հրապարակում:
Հարսանեկան արարողությունն արդեն անվանել են «թվային հարսանիք», քանի որ այն դիտել է մոտ 2 միլիարդ մարդ: Քաղաքում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել: Տոնական միջոցառումներ են նաև Մեծ Բրիտանիայի մյուս քաղաքներում:
Հարսանեկան արարողության մասին պատմող ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ: