Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ափսոսանք է հայտնել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակման կապակցությամբ։ Դրա մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հասցեագրած ՄԱԿ-ում Իրանի դեսպան Գոլամ Ալի Հոշրուի հղած նամակում։
Հոշրուն միջազգային հանրությանը վստահեցրել է, որ Իրանը հարգում է միջազգային իրավունքի նորմերը, և ձգտում է պահպանել դրանք։ Նրա խոսքերով՝ Իրանի իշխանություններն այնպես են անում, որ կալանավորեն ու պատժեն միջադեպի մեղավորներին։
Թեհրանում իր դեսպանատան վրա հարձակումից հետո Սաուդյան Արաբիան խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Դրանից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են Բահրեյնը, Սուդանն ու Քուվեյթը։ ԱՄԷ-ն էլ նվազեցրել է դրանց մակարդակը։









































