Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է գերմանական ակումբից, հայտարարել է, որ մտադիր է մարզչական կարիերան շարունակել Անգլիայում։
«Ինձ նոր մարտահրավեր է անհրաժեշտ և ցանկանում եմ օգտվել Անգլիայում աշխատելու հնարավորությունից։ Ցանկանում եմ լինել նոր մթնոլորտում։ 44 տարեկան եմ։ Այժմ Անգլիա տեղափոխվելու համապատասխան ժամանակ է։
Առաջարկ ունեմ, բայց դեռևս պայմանագիր չեմ ստորագրել։ Երբ կողմնորոշվեմ նոր ակումբիս հարցում, դուք անմիջապես կիմանաք։ «Բավարիա»-ում ցնցող մթնոլորտ է։ Կանեմ հնարավորը, որ այն պահպանվի։
Մինչև մրցաշրջանի ավարտը ներդնելու եմ ողջ ուժերս»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։









































