Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում տնտեսական արտակարգ միջոցառումներ ներմուծելու մասին՝ հայտնում է վենեսուելական AVN գործակալությունը:
«Առաջիկա ժամերին մենք գործի կդնենք տնտեսության ակտիվացման, վերաակտիվացման և ձևաչափի փոփոխության արտակարգ ծրագիրը, որի նպատակն է ստեղծել տնտեսություն՝ հիմնված ավելի մեծ ավելացված արժեքով ապրանքների արտադրության վրա»,- ասել է Մադուրոն: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է «ապրանքների արտադրության, տարածման, դրանց առևտրայնացման և գների կարգավորման հիմնական ցուցանիշների մեծացումը»:
Մադուրոն հայտարարել է, որ մտադիր է տնտեսության վերականգնման ծրագիրը ներկայացնել հունվարի 5-ին երկրի խորհրդարանի նիստում, և ընդդիմությանը կոչ է արել չբոյկոտել այդ միջոցառումները: Նա նաև նշել է կառավարության տնտեսական բլոկում փոփոխությունների մասին:









































