Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պայմանագիր է ստորագրել «արքայական ակումբ»-ի հետ: Այն մինչև 2018 թվականը ժամկետ ունի: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ ֆրանսիացի մասնագետի նշանակումը ողջունում են ակումբի անդամներն ու երկրպագուները:
Հիշեցնենք՝ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հեռացրել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Ռաֆայել Բենիտեսին, ով պաշտոնապես գլխավորել է «արքայական ակումբ»-ը 215 օր:
Հավելենք, որ Պրիմերայի 18-րդ տուրից հետո «արքայական ակումբ»-ը 37 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:








































