ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ դատի է տվել Volkswagen մեքենաշինական ընկերությանը խաբեության համար այն ծրագրային ապահովման, որը նվազեցնում էր վնասակար նյութերի արտանետման ցուցանիշները, հայտնում է ria.ru-ն:
Քաղաքացիական հայցը ներկայացվել է Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության անունից ընդդեմ Volkswagen ընկերության՝ Հյուսիսային Ամերիկայում գտնվող նրա ստորաբաժանումների և նրա դուստր-ձեռնարկությունների՝ Audi-ի և Porsche-ի:










































