Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում անհամբեր սպասում են զինծառայող Նարեկ Գասպարյանի վերադարձին։ Նարեկն արդեն 6 ամիս է ծառայում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի զորամասում։
Վազգեն պապը, թեպետ, թոռանը կարոտում է, ուրախ է, որ բանակում ծառայում է և բանակային կյանքին արդեն հարմարվել է։
Նարեկը բանակ զորացրվել է 18 տարեկանում, դպրոցն ավարտելուց հետո մարզադպրոց է հաճախել։
Պապը պատմում է նաև, որ թոռն ուզել է, որ անպայման գնա ծառայության։
Նոր տարին էլ դիմավորելու են առանց Նարեկի, պապն ասում է մի փոքր տխուր կանցնի առանց թոռան, բայց տունն արդեն զարդարել են և Նոր տարին անպայման նշելու են, բայց զգալու են նրա բացակայությունը։
Չնայած սահմանային լարված վիճակին, Նարեկը տանը չի դժգոհել, 20 օր առաջ եկել է արձակուրդ և ասել, որ իրենց զորամասում ամեն ինչ խաղաղ է։








































