Սարքավորումների գծով մասնագիտացված Ubergizmo պորտալը հրապարակել է Samsung-ի ֆլագմանի բնութագրերը, որը կթողարկվի մոտ ապագայում:
Դատելով ներկայացված լուսանկարից, խոսքը գնում է Samsung Galaxy S7 Edge+ սմարթֆոնի մասին: Սարքը ունի 2560х1440 կետայնությամբ 5,7 դյույմանոց Quad HD էկրան: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 3 Գբ:
Ինչ վերաբերում է տեսախցիկին, ապա նորույթը շատ բաներով չի զարմացնի օգտվողներին: Հիմնական տեսախցիկը ունի 12,2 Մպ սենսոր, իսկ դիմայինը` 5 Մպ:











































