«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին տարվա լավագույն փլեյմեյքեր է ճանաչվել Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով:
Արգենտինացին առաջին անգամ է արժանացել այդ մրցանակին: 2014 թվականին այն նվաճել էր «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը:
Քվեարկության արդյունքում Մեսսին շրջանցել է իր ակումբակից Անդրես Ինյեստային, իսկ լավագույնների եռյակը եզրափակել է Անդրեա Պիրլոն, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու Յորք Սիթի»-ի կազմում:
1 Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 165 միավոր
2 Անդրես Ինյեստա («Բարսելոնա») – 91
3 Անդրեա Պիրլո («Յուվենտուս»/«Նյու Յորք Սիթի») – 54
4 Էդեն Ազար («Չելսի») – 22
4 Քևին Դե Բրյուինե («Վոլֆսբուրգ»/«Մանչեսթեր Սիթի») – 22
6 Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի») – 13
7 Տոնի Կրոս («Ռեալ») – 11
7 Լուկա Մոդրիչ («Ռեալ») – 11
9 Խամես Ռոդրիգես («Ռեալ») – 10
9 Խավիեր Պաստորե (ՊՍԺ) – 10






































