«Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, հավանաբար, MLS կտեղափոխվի: Լոնդոնյան ակումբի կիսապաշտպանի ստորագրած պայմանագրի ժամկետը լրանալու է առաջիկա ամռանը:
Եթե կողմերը նոր պայմանագիր չստորագրեն, ապա ավելի հավանական է, որ Լեմպարդը ԱՄՆ տեղափոխվի և հանդես գա «Լոս Անջելես Գելեքսի» ակումբում, որտեղ նախկինում խաղում էր Բեքհեմը:
Ավելի վաղ Լեմպարդի տեղափոխությանը դեմ էր նրա ընկերուհին` հեռուստահաղորդավարուհի Կրիստին Բլիկլին: Նշվում է, որ այժմ Բլիկլին համաձայնել է ԱՄՆ տեղափոխվել Լեմպարդի հետ: Զույգն արդեն բնակարան է փնտրում Լոս Անջելեսում:










































