Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Կշարունակեն քերել տնտեսության պատերը

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Շարքային քաղաքացուն սա ըստ էության ոչինչ չի ասում, որովհետև այդ քաղաքացուն ըստ էության ոչինչ էլ չասացին անդամության որոշումը կայացնելու ընթացքում: Ոչ ոք հղում չարեց, թե ինչ է ուզում այդ քաղաքացին, ոչ ոք չհարցրեց նրան, չփորձեց համոզել, տարհամոզել: Սակայն այդ որոշման դառը պտուղները պետք է առաջին հերթին քաղաքացիները ճաշակեն՝ տնտեսական տխուր հեռանկարների տեսքով: Տխուր, որովհետև ակնհայտ է, որ 2016-ին չեն երևում ռուսական տնտեսության անկումը դադարեցնելու հեռանկարները, և ուրեմն դրա հետևից Հայաստանի տնտեսության անկումը դառնում է անխուսափելի: Ըստ որում, տեղի է ունենում հետաքրքրական մի բան:

Հայաստանում իշխանությունները և նրանց որոշմանը այս կամ այն կերպ աջակցածները շարունակում են հասարակության առաջ արդարացնել իրենց գործողությունները՝ փորձելով, այսպես ասած, փաստարկներ բերել ԵՏՄ օգտին: Եվ սա այն դեպքում, որ եթե կայացրել էին, այսպես ասած, լավ, ճիշտ որոշում, ապա պետք է նման արդարացման փորձերի փոխարեն այսօր ըստ էության ներկայացվեին արդեն ելքեր, տնտեսական հնարավորությունների մասին բանաձևեր, մեխանիզմներ, որոնք Հայաստանը դուրս կբերեն տնտեսական փոսից: Սակայն նման բաներ չկան: Ոչ ոք ոչինչ չգիտի, որովհետև եթե քաղաքացիները իշխանությունների որոշումներից են անտեղյակ, իշխանություններն էլ անտեղյակ են Եվրասիական միությունից: Նրանք չգիտեն՝ ինչ է լինելու, որովհետև ամեն ինչ կախված է Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, նրանց միջև հարաբերություններից, նրանց հետ Արևմուտքի հարաբերություններից: Եվ սա թույլ չի տալիս քիչ թե շատ հստակ տնտեսական կանխատեսումներ անել ԵՏՄ-ում Հայաստանի անդամության նոր կարգավիճակի կապակցությամբ:

Այս տեսանկյունից նոր տարում մի բան պարզ է՝ տնտեսության վիճակը չափազանց ծանր ու լարված է լինելու, և հանգուցալուծումները կարող են ընթանալ երկու ուղղություններով՝ կա՛մ իշխանությունները իրավիճակը փոխելու համար կգնան համակարգային բարեփոխումների, այս անգամ իսկապես կգնան, ոչ թե միայն խոսքերով, կա՛մ կգնան, այսպես ասած, ընդդիմադիրների հետ ստվերային պայմանավորվածությունների, որի նպատակը կլինի հասարակության գոլորշին բաց թողնելը, բողոքական զանգվածին կառավարելը, բնականաբար՝ այս ամենի շուրջ ներիշխանական շրջանակներում նորովի պայմանավորվելը:

Սա, իհարկե, զուտ համակարգի համար կմեղմի վիճակը, սակայն երկրի տեսանկյունից այն կդառնա էլ ավելի ծանր, որովհետև կայունությունն ըստ էության կապահովվի տնտեսության ռեսուրսների հաշվին:

Հայաստանի տնտեսության խնդիրները միշտ էլ եղել են առաջին հերթին այստեղ՝ այդ ռեսուրսները ծառայել են ոչ թե տնտեսությանը, այլ քաղաքականությանը, դրանք ոչ թե տնտեսական վերարտադրման հիմքում են դրվել, այլ քաղաքական վերարտադրության: Արդյունքում տնտեսության պատերը արտաքինից մնալով՝ ներսի պարունակությունը անընդհատ դատարկվել է՝ նաև տնտեսական ռեսուրսներով վերարտադրված քաղաքականության ակնհայտորեն սխալ որոշումների արդյունքում:

Մեղմ ասած՝ մեծ է հավանականությունն այն բանի, որ այս իրավիճակը Հայաստանում կպահպանվի նաև 2016 թվականին, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարում ընդամենը կքերվեն տնտեսության պատերը՝ մոտեցնելով այն ժամանակը, երբ Հայաստանին պարզապես հարկ կլինի մտածել արդեն ոչ թե տնտեսությունը փրկելու, այլ զրոյից տնտեսություն կառուցելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում