Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Թիմը, հավանաբար, կլքեն պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն, կիսապաշտպան Անխել Դի Մարիան և հարձակվող Գոնսալո Իգուաինը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Դի Մարիան կարող է ընդգրկվել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերային գործարքում: Եթե այն տեղի չունենա, ապա ֆուտբոլիստը պատրաստ է «Չելսի» տեղափոխվել:
Իգուաինի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուս»-ը, իսկ Կոենտրաոն մի քանի հրավեր է ստացել Անգլիայից: Ավելի վաղ նշվել է, որ «Ռեալ»-ը կլքեն նաև կենտրոնական պաշտպան Ռիկարդու Կարվալյուն և կիսապաշտպան Մայքլ Էսյենը:








































