Թուրքիայի Շանլիուրֆա մարզում՝ սիրիա-թուրքական անցակետում, սիրիացի փախստականների և ոստիկանների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ հաղորդում է Sabah թերթը:
Մի խումբ սիրիացի փախստականներ, որոնց թույլ չեն տվել սահմանն անցնել փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, կրակ են բացել ոստիկանների և սահմանապահների վրա: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան, երկու զինծառայող և երկու խաղաղ բնակիչ:
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ և անվտանգության հավելյալ ուժեր: