Ուելսի ազգային հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն Անգլիայի ֆուտբոլային լրագրողների միության վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Guardian-ը:
Ավելի վաղ Բեյլը տարվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև Ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ միության կողմից:
Այսպիսով՝ Բեյլը դարձավ 14-րդ խաղացողը, ով լավագույնը ճանաչվեց թե՛ ֆուտբոլային լրագրողների, թե՛ ֆուտբոլիստների միության կողմից:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բեյլն անցկացրել է 29 խաղ և դարձել 19 գոլի հեղինակ:









































