Մյունխենի «Բավարիա»-ի տնօրենների խորհրդի անդամ Կարլս-Հայնց Ռումենիգեն հայտարարեց, որ թիմը փորձում է դառնալ լավագույնն աշխարհում:
Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսի սաները դուրս են եկել Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչ, որտեղ պայքարելու է Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ:
«Մենք ունենք երազանք. ցանկանում ենք դառնալ աշխարհի լավագույն ակումբը: Կարծում եմ, որ մենք խաղամակարդակով չենք զիջում լավագույն ակումբներին:
Ընթացիկ մրցաշրջանում արդեն ճանաչվել ենք Գերմանիայի չեմպիոն, դուրս ենք եկել երկրի գավաթի խաղարկության ու ՉԼ եզրափակիչ»,- հայտարարել է Ռումենիգեն:







































