Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, պատրաստվում է լոնդոնյան ակումբ վերադառնալ առաջիկա ամռանը:
«Ես «Չելսի» կվերադառնամ և կփորձեմ հիմնական կազմում հանդես գալու իրավունք վաստակել: Կորցրել եմ տեղս «Չելսի»-ի մեկնարկային կազմում, քանի որ ընթացիկ մրցաշրջանն անցկացրել եմ «արքայական ակումբ»-ում:
Կարծում եմ` Մադրիդում իմ ելույթները մեկ անգամ ևս ապացուցում են, որ ես գերազանց մարզավիճակում եմ և կարող եմ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել»,- Sky Sports-ը մեջբերում է Էսյենի խոսքը:










































