Tuttosport-ի տեղեկությունների համաձայն` ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է ակումբի ղեկավարներին, որ ցանկանում է հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Նշվում է, որ 31-ամյա շվեդ ֆուտբոլիստը ասել է, որ կլքի թիմը, երբ փարիզյան ակումբին հաջողվի նվաճել չեմպիոնի տիտղոսը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուս»-ը, որի կազմում Իբրահիմովիչը հանդես է եկել 2004-2006 թվականներին:








































