«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնա» է տեղափոխվելու:
«Ես չեմ կարող խոսել ապագայի մասին: Երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել վաղը: Գուշակ չեմ, որ կարողանամ գուշակել ապագաս»,- ասել է Նեյմարը:
Հիշեցնենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Նեյմարն արդեն նախնական պայմանագիր է ստորագրել «Բարսելոնա»-ի հետ: Տրանսֆերի արժեքը 45 մլն եվրո է գնահատվում:









































