Ամերիկյան Yahoo! կորպորացիան հրաժարվել է Dailymotion վիդեոհոսթինգը գնելու մտքից՝ գրում է The Wall Street Journal-ը:
Պատճառը France Telecom-Orange ընկերության դիրքորոշումն է, որը հրաժարվել է զիջել ընկերության նկատմամբ վերահսկողությունը:
Yahoo!-ն ցանկանում էր ձեռք բերել Dailymotion-ի բաժնետոմսերի 75%-ը, սակայն արդյունքում ամերիկյան ընկերությանը առաջարկվել էր գնել միայն 50%-ը, ինչից էլ կորպորացիան հրաժարվել էր:
ComScore-ի տվյալով՝ Dailymotion-ի ամենամսյա լսարանը, որը Google-ին պատկանող YouTube-ի մրցակիցն է, կազմում է 116 մլն այցելու: Այդ ցուցանիշով Dailymotion-ը գրավում է 12-րդ հորիզոնականն աշխարհում:








































