«Європейський Weekend» հաղորդման ժամանակ Յուրի Ռոզանովն իր կարծիքն է հայտնել «Շախտյոր»-ի տրանսֆերային գլխավոր նպատակի մասին:
««Շախտյորի հետագա առաջընթացը կապված է այն փաստի հետ, թե կաշրունակի՞ արդյոք Մխիթարյանն իր ելույթները ակումբում: Ահա սա է Դոնեցկի ակումբի կարևորագույն կադրային խնդիրն առաջիկա մրցաշրջանի համար:
Եթե փորձենք ուսումնասիրել Եվրոպան, տեսնել, թե ո՞վ է այնքան խնդիր լուծում խաղադաշտում, որքան Մխիթարյանը, ապա կարելի է համոզվել, որ նման ֆուտբոլիստներն այնքան էլ շատ չեն:
Ֆրենկ Լեմպարդն է` «Չելսի»-ում, երբ դեռ փոքր-ինչ ավելի երիտասարդ էր: Մարկիզիոն է` «Յուվենթուս»-ում: Սակայն Մխիթարյանն, ըստ էության, ավելի ուժեղ է: Նա բազմաթիվ ու բազմանշանակ գործողություններ է կատարում խաղադաշտում: Կարծում եմ` «Շախտյոր»-ը չպետք է բաց թողնի Հենրիխին: Սա է ակումբի ամենագլխավոր խնդիրը:
Իհարկե, «Շախտյոր»-ի ղեկավարները հասկանում են այս ամենը: Հավանաբար, նրանք արդեն որոշ ծրագրեր ունեն, որոնք կկիրառվեն, եթե Հենրիխի տեղափոխությունն այլ ակումբ այնուամենայնիվ կայանա:








































