Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականն ընտրել է ճաղատ կատուների լուսանկարներ, որոնք նման են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Պարբերականի կարծիքով՝ ապագայում անգամ ամենալուրջ լուրերը համացանցում երևալու են «14 ճաղատ կատուներ, որոնք նման են Վլադիմիր Պուտինին» խորագրով:
Foreign Policy-ում խոստովանել են, որ լուսանկարներն ընտրելիս դրանք կազմող հեղինակը «ուսումնասիրել է համացանցային ճաղատ կատուների» լուսանկարները ու կարողացել է գտնել ոչ միայն Պուտինին, այլև Գերմանիայի կանցլերին նման կատուների:
Ինչպես նկատում են լրագրողները, շատ լուսանկարներում ոչ միայն համընկնում է կատուների ու նախագահի հագուստը, այլև նրանց դիմախաղն ու շարժումները:









































