Իտալական «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: Այդ մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Մասնագետը կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից նույնիսկ այն դեպքում, եթե «ռոսսոներիներ»-ը նվաճեն ՉԼ ուղեգիր: Հիշեցնենք, որ Ալեգրին մինչև 2014թ. գործող պայմանագիր ունի «Միլան»-ի հետ: Նա իր մարզական կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի «Ռոմա»-ում, որը պատրաստ է 2.5 տարվա պայմանագիր առաջարկել:
«Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու թեկնածուների թվում են Ֆիլիպո Ինձագին, Կլարենս Զեդորֆը, Մարկ վան Բոմելը և Ալեսանդրո Կոստակուրտան:









































