Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն միանշանակ բացասական է գնահատում արտասահմանյան այցերի ժամանակ ԱԳՆ ներկայացուցչի բացակայությունը նախագահական պատվիրակության կազմում:
Ինչպես նա այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը, արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է ներկայացված լինի բարձր մակարդակով այցերի պատվիրակության կազմում և տիրապետի այդ այցերի վերաբերյալ ինֆորմացիային:
«Դժբախտաբար, դա տեղի չի ունենում»,- նշել է Փանջիկիձեն:









































