Գինեսի ռեկորդների գրքում բազմաթիվ անգամ գրանցված Հնդկաստանի բնակիչը ճոպանի վրայով գետն անցնելու հերթական փորձի ժամանակ մահացել է ինֆարկտից:
Ռոյը փորձել է գետը ճոպանի վրայով անցնել հատուկ անվավոր սարքի միջոցով, որն ամրացված է եղել նրա մազերին: Ափերի բարձրության տարբերությունը 160 մետր է եղել, որը թույլ է տվել նրան ազատ սահել ճոպանով:
Տարածության մեջտեղում սարքավորումը չի աշխատել, և տղամարդը փորձել է մնացած տարածքն անցել ձեռքերի վրա: Նա փորձել է առաջ շարժվել, ինչ-որ բան է բղավել հավաքված հանդիսատեսին, սակայն նրա խոսքերը ոչ ոք չի հասկացել: Այնուհետև նա ինֆարկտ է ստացել և անշարժացած կախվել է ճոպանից։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ին:
Նա այդպես կախված մնացել է 45 րոպե՝ մինչև նրա մարմինը կիջեցնեին: Սայլենդրա Նատ Ռոյը մի քանի ռեկորդների հեղինակ է:










































