Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ՉԼ կիսաեզրափակիչի շրջանակներում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ պատասխան խաղից առաջ նույնպես լավատեսորեն է տրամադրված:
Չնայած, որ առաջին խաղում թիմը պարտվել էր 4:1 հաշվով, Դի Մարիան կարծում է, որ «Արքայական ակումբ»-ն ի զորու է դուրս գալ եզրափակիչ:
«Լավ հնարավորություն ունենք այս դիմակայությունում հաղթող դուրս գալու: Անցած մրցաշրջանում «Ռեալ»-ը լավ սկսեց «Բավարիա»-ի դեմ պատասխան խաղը: Կարծում եմ՝ կկարողանանք հաղթահարել «Բորուսիա»-ի արգելքը:
Նման հաջողության համար պետք է ներդնել ողջ ուժերը»,- հայտարարել է Դի Մարիան: