Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտնել է, որ իր ակումբը պատրաստ է ուսումնասիրել առաջարկներ լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի շուրջ մինչև մայիսի 15-ը:
Այդ մասին ակումբի ղեկավարներին խնդրել են Լևանդովսկու գործակալները: Ընդ որում, Վացկեն նշել է, որ Լևանդովսկու տրանսֆերն անպատճառ վաճառվելու է:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ լեհ ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվում:








































