Al-Jazeera հեռուստաալիքը զարմանալի է համարել Իրաքի իշխանությունների որոշումը՝ այդ երկրում իրեն և ևս 9 այլ արբանյակային հեռուստաալիքների զրկել հեռարձակման արտոնագրից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրաքյան կառավարությունը իր այդ քայլը բացատրելով՝ մեղադրել է հեռուստաալիքներին բռնություն և աղանդավորություն քարոզելու մեջ:
Վարչապետ Նուրի Ալ-Մալիկին ավելի վաղ հայտարարել էր, որ «աղանդավորության համաճարակ» է ներխուժել երկիր:










































