Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի որդի Անտոնիոն հաղթել է գոլֆի 5-րդ Montecristo միջազգային առաջնությունում, որի եզրափակիչ փուլն անցկացվել է հանգստյան օրերին՝ Հավանայից 140 կմ արևելք գտնվող Վարադերո առողջարանային գոտում: Անտոնիոն դարձել է մրցույթի երեք առաջնորդներից մեկը, որոնք իրենց կատեգորիայում զբաղեցրել են առաջին տեղը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Գոլֆի ամենամյա մրցաշարին այս տարի մասնակցել էին շուրջ 100 խաղացողներ 15 երկրից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Կանադայից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ճապոնիայից:
42-ամյա Անտոնիո Կաստրո Սոտո դել Վալյեն մասնագիտությամբ բժիշկ-օրթոպեդ է, նաև Կուբայի Բեյսբոլի ֆեդերացիայի փոխնախագահը:










































