Դոնեցկի «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Խարկովի «Մետալիստ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Դոնեցկի ակումբը վաստակեց 71 միավոր և վաղաժամկետ նվաճեց Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը: «Շախտյոր»-ը 4-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Ուկրաինայի չեմպիոն: Ակումբն իր պատմության մեջ այս նվաճմանը հասավ 8-րդ անգամ:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ «Շախտյոր»-ի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Հավելենք, որ Մխիթարյանը «Շախտյոր»-ի կազմում Ուկրաինայի չեմպիոն դարձավ 3-րդ անգամ:








































