Daily Star-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն համաձայնեցրել է «Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տեղափոխության շուրջ բոլոր հարցերը: «Քաղաքայիններ»-ը 50 մլն ֆունտ կվճարեն հարձակվողի տրանսֆերի դիմաց: Ենթադրվում է, որ Կավանիի շաբաթական աշխատավարձը 250 հազար ֆունտ կկազմի:
Կավանիի ծառայություններով հետաքրքրված էր նաև Մադրիդի «Ռեալ»-ը: Սակայն «արքայական ակումբ»-ը հրաժարվել է վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Նապոլի»-ի պահանջած գումարը:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Կավանին 23 անգամ գրավել է «Նապոլի»-ի մրցակիցների դարպասը և գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:








































