«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կցանկանար, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղում իր թիմն ավելի համոզիչ հաղթանակ գրանցեր:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ի և «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի դիմակայությունն ավարտվել է 2:1 հաշվով: Հաղթող թիմի կազմում աչքի են ընկել Սերխիո Ագուերոն և Յայա Տուրեն:
«Հաղթանակը կարևոր էր: Ես անչափ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթանակ գրանցել: Սակայն վստահ եմ, որ մենք կարող էինք ոչ թե երկու, այլ չորս, հինգ և անգամ վեց գոլ խփել: Ժամանակ առ ժամանակ մենք ցանկանում ենք շատ գեղեցիկ խաղալ այն դրվագներում, երբ կարելի է ավելի հասարակ գործել»,- Sky Sports-ը մեջբերում է Մանչինիի խոսքը:









































