Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը շատ բրիտանուհիների համար դարձել է գեղեցկության և ոճի իդեալ: Նրա օրինակով՝ նորաձև են դարձել հաստ հոնքերը:
Պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի տվյալներով՝ վերջին ժամանակներս շատ է տարածվել հոնքերի պատվաստումը գլխի մազերով՝ փոխանցում է Yoki-ին: Միջինը չորս ժամ տևող վիրահատությունը կատարվում է տեղային ցավազրկմամբ: Այդ հաճույքը մեկ հոնքի համար արժե 4.8 հազար դոլար:
Մազերի վերականգնման մասնագետ բժիշկ Ռագու Ռեդին բացատրել է, որ այս հետաքրքրությունը առաջացել է արքայական հարսանիքից հետո: Նրա խոսքով՝ բոլորը ցանկանում են հաստ հոնքեր ունենալ:










































